Սնոուդենը նկարահանվել է «Սնոուդեն» ֆիլմում
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը մասնակցել է Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի նկարահանումներին և շփվել է գլխավոր դերակատարի հետ, գրում է newsru.com-ը:
«Էդվարդը կհայտնվի ֆիլմում, նա ուներ մեկ նկարահանման օր Մոսկվայում»,- ասել է ֆիլմի պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:
Մոսկվայում նկարահանումները կազմակերպվել են հատուկ նրա համար, որ ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտողը կարողանա շփվել նկարահանող խմբի հետ:
«Մենք նկարահանել ենք հիմնականում Մյունխենում, ինչպես նաև Հավայներում, Հոնկոնգում և Վաշինգտոնում, ուր նա չէր կարող գալ: Ընդհանուր ֆիլմի աշխատանքի ընթացքում ռեժիսորը մոտ 10 հանդիպում է ունեցել Սնոուդենի հետ Մոսկվայում: Գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն Լևիթը նույնպես հանդիպել է Էդվարդի հետ»,- պատմել է պրոդյուսերը:
Ֆիլմն ամերիկյան վարձույթում կլինի սեպտեմբերի 16-ին: