Կանայք կարող են կառուցել պատերազմից զերծ հասարակություն. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ (տեսանյութ)
Հասարակությունը չի կարող առաջ շարժվել, զարգանալ, եթե հասարակության բոլոր անդամները հավասար չեն մասնակցում այդ պրոցեսին, հատկապես, երբ խոսում ենք պատերազմների մասին։
Այս մասին «Կովկասի կանայք հանուն խաղաղության և կայունության։ Խաղաղությունը սկսվում է քո տնից» 4-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց կազմակերպիչ, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը։
«Կանայք այնքան ուժ ունեն, որ կարող են ինքնուրույն կանգնել ու ինքնուրույն կառուցել հասարակություն, որը պատերազմներից զերծ է: Պարզապես պետք է թույլ տալ, չստեղծել խոչընդոտներ նրանց մասնակցության համար»,-ասաց Գյուլնարա Շահինյանը։
Կոնֆերանսի ժամանակ արդեն մի քանի տարի շնորհվում է Անահիտ Բայանդուրի անվան «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակը»։ Այն հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում։