ԱՄՆ նախագահի թեկնածուին շփոթմունքի մեջ է գցել Հալեպի գոյությունը
ԱՄՆ Լիբերտարիանական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գարի Ջոնսոնին զարմացրել է Հալեպ քաղաքի գոյությունը. այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ MSNBC հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ լրագրողը քաղաքական գործիչին հարցրել է, թե ինչպես է նա վերաբերվում սիրիական ճգնաժամին ընդհանրապես և Հալեպի մարտերին մասնավորապես:
«Եթե ձեզ ընտրեն, ի՞նչ եք անելու Հալեպի հետ»,- հետաքրքրվել է թղթակիցը:
«Հալեպի հե՞տ… Իսկ Հալեպը ի՞նչ է»,- հարցրել է Ջոնսոնը:
Թղթակիցը հարցրել է, թե արդյոք Ջոնսոնը կատակո՞ւմ է։ Երբ վերջինս բացասական պատասխան է տվել, լրագրողը պարզաբանել է, որ Հալեպը գտնվում է Սիրիայում և փախստականների ճգնաժամի էպիկենտրոնն է:
«Հասկացա, հասկացա»,- արձագանքել է թեկնածուն: