Կարող ա՝ մի մետր էթաս ընգնես գետնին, մեռնես. Առաքել Մովսիսյանը՝ վարչապետի հրաժարականի մասին
Իշխող Հանրապետական կուսակցությունում մեկնարկել է գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցը: ԳՄ նիստին հաջորդելու է նաև խորհրդի նիստ, ուստի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ են ժամանել ու շարունակում են ժամանել ոչ միայն պատգամավորներն ու նախարարները, այլև՝ մարզպետները, խորհրդի անդամները:
Լրագրողների հարցերին, թե ինչո՞վ էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականը,նրանք հիմնականում չեն պատասխանում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր միայն, որ արձագանքելով լրագրողի հարցին, թե սպասելի՞ էր վարչապետի հրաժարականը, պատասխանեց. «Ես ձեզ մի անգամ ասել եմ, կարող ա՝ մի մետր էթաս ընգնես գետնին, մեռնես… Ամեն ինչ սպասելի ա… »: