Երևանի պատվիրակությունը մասնակցել է Կազանի օրվան նվիրված տոնակատարությանը
2016թ. օգոստոսի 30-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Դ.Գևորգյանը Կազանի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի շնորհավորական ուղերձը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Երևան և Կազան քաղաքների միջև երկկողմ համագործակցության շուրջ կնքվելիք համաձայնագրի հետ կապված հարցեր: