Իրանը ցանկանում է ավելացնել Թուրքիային մատակարարվող գազի ծավալը
Իրանի առևտրի, արդյունաբերության և օգտակար հանածոների հարցերով փոխնախարար Մանսուր Մոազամին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ավելացնել Թուրքիային մատակարարվող գազի ծավալը: Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Ներկա պահին միակ չճշտված հարցը մնում է ֆինանսական կողմը: Հույս ունեմ, որ կողմերը կգան համաձայնության: Մենք ցանկանում ենք ավելացնել մեր հարևան Թուրքիային մատակարարվող գազի ծավալը: Մենք շարունակելու ենք բանակցությունները: Վստահ եմ, որ դա կկատարվի»,- ասել է Մոազամին Anadolu-ի թղթակցին: