Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Կառավարության փոփոխությունը սպասելի էր՝ ընտրություններից առաջ ծխածածկույթ տարածելու համար. Արմեն Մարտիրոսյան

0

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար կառավարության փոփոխությունը սպասելի էր, որը արվեց ընտրություններից առաջ ծխածածկույթ տարածելու համար:

«Որովհետև Սասնա ծռերից հետո սկսած բողոքի ալիքը և հասարակության ներսում տեղի ունեցող խմորումները, բնականաբար, իշխանություններին պետք է ստիպեին քայլեր կատարել գոնե մինչև 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները մի փոքր ծխածածկույթ տարածելու համար, որպեսզի  ժողովրդի մոտ արդարացնեն, թե տեսեք՝ փոխում ենք, մենք էլ ենք դժգոհ, որպեսզի հետագայում իրենց իշխանավարումը շարունակեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:    

Ըստ նրա՝ այդուհանդերձ հայտարարված ազգային համաձայնության իշխանությունը որևէ կապ չունի երկրի ու ժողովրդի օրակարգի հետ:

«Նախ, մեզ այս պահին ոչ թե պետք է ազգային համաձայնության կառավարություն, այլ ժողովրդի վստահության կառավարություն, որովհետև ազգային համաձայնությունը մի փոքր այլ է։ Այս դեպքում եթե իրենք իրենցով կառավարություն են ձևավորելու, դա, բնականաբար, ինչպես նախկինում, ժողովրդի խնդիրների, պետության շահերի հետ կապ չի ունեցել, նույնկերպ էլ շարունակվելու է»,-ասաց նա:  

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակմանը և նշեց, թե նա «բնականաբար այն անձը չէ, ով կապ ունի պետության ու ժողովրդի հետ:  

«Ինքը ՀՀ-ի ամենախոշոր փոշեծծիչ կառույցի ղեկավարն է եղել, կառույց, որը ՀՀ-ից անընդհատ գերշահույթներ է ստացել։ Մենք անընդհատ հայտնվում ենք Գազպրոմի հետ հարցերում խնդիրների մեջ, և այդ առումով որևէ  նորություն չկա»,-ասաց նա:

Ըստ նրա՝ քաղաքապետ լինելու ժամանակ էլ Կարեն Կարապետյանը, որքան էլ լավ կազմակերպիչ է, խոշոր հաշվով որևէ ֆունդամենտալ բան չի փոխել, դեռ մի բան էլ կրպակներն է ապամոնտաժել, դրանով ընդամենը նպաստելով հարակից սուպերմարկետների թվի մեծացմանը և մի քանի ընտանիքի արտագաղթին:

«Ակնհայտ է, որ նա համակարգի ներսի մարդկանցից է, իսկ այդ դեպքում դժվար թե ինչ-որ բարեփոխում իրականացվի։ Առավել ևս, որ ինքը ոչ ԱԺ-ում մեծամասնություն ունի, ոչ էլ այդ առումով քաղաքական լծակ, այնպես որ բարեփոխումների մասին ևս մեկ պատճառ մոռանալու»,-ասաց նա և անդրադարձավ, ըստ իրեն, ամենամեծ «վտանգավոր» խնդրին:

«Ըստ էության եթե Կարեն Կարապետյանը նշանակվի՝ կդառնա գուբերնատորի նշանակում: ՀՀ-ն ամբողջությամբ  ռուսական ենթակայության տակ են ուզում պահել, և եթե ՀՕՊ-ը հանձնեցին որպես ռուսական հարավային օկրուգի պաշտպանություն, այս դեպքում էլ ՀՀ-ն հանձնում են Գազպրոմին: Ակնհայտ է, որ գալով Հայաստան՝ Կարեն Կարապետյանը պետք է ռուսական  քաղաքական ճյուղը ուժեղացնի և պետք է փորձեն այնպիսի մի խորհրդարան ձևավորել, որը ներկա խորհրդարանի նման ցանկացած ռուսական օրինագծի հայտարարության, որոշման կողմ կքվեարկի, առանց բացառության, հնարավոր է՝ ինչ-որ պահի Հայաստանն ընդգրկելով նաև Ռուսաստանի կազմի մեջ»,-ասաց նա:

Իսկ թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընդդիմադիր գործիչներ ևս ընդգրկվեն նոր կառավարության կազմում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե նայած ընդդիմություն ասելով՝ ում են հասկանում:

«Եթե այն ուժերին նկատի ունեք, որ մինչև հիմա եղել են կառավարության կազմում, իհարկե կլինեն, չեմ կարող բացառել։ Բայց իրականության մեջ դա պետության  ու ժողովրդի օրակարգի հետ բացարձակ կապ չունի, անունն ինչ ուզում են դնեն։ Եթե իմ անունը հիմա դնեք Բահրամնի սուլթան, պարզ է, որ սուլթան չեմ կարող դառնալ»,-ասաց նա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин назвал победителей конкурса «Педагоги года Москвы»


Спорт в России и мире
Москва

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России





Путин в России и мире
Москва

Путин наградил коллектив станции скорой помощи Белгородской области


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Мама Тимати ответила хейтерам, которые раскритиковали дебютное выступление ее 4-летнего внука в музыкальной школе: «Вас не научили видеть прекрасное в…



Москва

Baza: прощание с Анастасией Заворотнюк может пройти в театре имени Табакова

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net