Ռայոլա. Գվարդիոլան վախկոտի մեկն է
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների մասին:
«Գվարդիոլան պարզապես վախկոտ է: Նրան չէր բավականցնում խիզախություն ինձ հետ խոսելու համար: Ինձ դա դուր չի գալիս, սակայն չի նշանակում, որ ատում եմ նրան: Գվարդիոլան լավ մարզիչ է, սակայն նրա ֆուտբոլը ձանձրացնում է:
Ֆլորենտինո Պերեսի հետ վատ հարաբերությունների մեջ չեմ: Ոչ մի հարաբերություն չկա: Ինձ համար հարկավոր չէ լինել նրա ընկերը կամ թշնամին»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: