Գրաֆիկական դիզայներները նամակագրական կապ են հաստատել ինֆոգրաֆիկայի միջոցով ու մտերիմ ընկերներ դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում բնակվող մրցանակակիր տեղեկատվական դիզայներներ Ջիորջիա Լուպին ու Ստեֆանի Պոզավեցը Dear Data ծրագրի շրջանակում բացիկներ են ուղարկել իրար, բայց ոչ թե սովորական, այլ ձեռագործ ինֆոգրաֆիկ բացիկներ:
«Մեկ տարվա ընթացքում մենք ամեն շաբաթ հավաքել ենք մեր կյանքի վերաբերյալ առանձնահատուկ տվյալներ, որոնք օգտագործել ենք թղթեր նկարազարդելու ու դրանցից բացիկներ պատրաստելու համար: Պատրաստ բացիկներն ուղարկել ենք իրար` այսպիսով մեր պատմություններն օվկիանոսի մի ծայրից մյուսը հասցնելով»,- գրված է նախագծի կայքում:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, 52 շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում Ջիորջիան ու Ստեֆանին այնքան լավ են իրար ճանաչել, որ մոտ ընկերներ են դարձել՝ չնայած ընդամենը երկու անգամ էին միմյանց հանդիպել։