Դրական ենք գնահատում և՛ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, և՛ նրա ունեցած ելույթը. «Հայկական վերածնունդ»
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առնչությամբ իր տեսակետը:
«Դրական ենք գնահատում և´ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, և´ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը, որտեղ շիտակ և, ինչու ոչ, նաև հետաքրքիր շեշտադրումներ կային՝ հասարակության բևեռացման, բազմաշերտ և բազմադեմ կոռուպցիայի, նոր սկզբի անհրաժեշտության և այլնի մասին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Եղել և մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային և արմատական փոփոխությունների և, հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է օդիոզ և կոռումպացված պաշտոնյաների հրաժարական, համազգային առաջընթացը երաշխավորող զարգացման համապարփակ և իրատեսական ծրագիր և ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլորտներում»,-ասվում է կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում: