Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Թուրքիան գաղտնի համաձայնության է եկել ԻԼԻՊ-ի հետ՝ Սիրիա իր խաբուսիկ ներխուժման շուրջ. Հարութ Սասունյան

0

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են Հեզբոլլահը, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորս կողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ:

Վերջին չարագուշակ զարգացումը թուրքական ներխուժումն էր Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, որը գրավված էր ԻԼԻՊ-ի կողմից: Սակայն, հակառակ թուրքական պրոպագանդայի, Թուրքիայի զինուժը Սիրիա չէր ներխուժել ԻԼԻՊ-ին դուրս մղելու համար, իսկ ամերիկյան ռազմաօդային ուժերը Ջարաբլուսի վրա ռումբեր չեն նետել թուրքական զորքերի առաջխաղացումն ապահովելու համար՝ ըստ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղաշինության և իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսի: Ֆիլիպսը որպես ավագ խորհրդական և արտաքին հարցերով մասնագետ աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտում նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի պաշտոնավարության ժամանակ:

Թուրքիայի իսկական պլաններն էին կանխել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ») քուրդ զինյալների հետագա առաջխաղացումը, որոնք Միացյալ Նահանգների ամենավստահելի ռազմական դաշնակիցներն էին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, մինչդեռ Էրդողանը նրանց անվանում է YPG-ի «ահաբեկիչներ»:

Ֆիլիպսը Huffington Post-ի իր հոդվածում բացահայտել է, որ «Թուրքական աջակցություն վայելող իսլամիստները երբեք չեն բախվել ԻԼԻՊ-ի հետ, այսպես կոչված, Ջարաբլուսի համար մղվող մարտում: Ներխուժումից առաջ, Անկարան գործարքի մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Դիմադրելու փոխարեն, ԻԼԻՊ-ի զինված ուժերը պարզապես փոխել են իրենց հանդերձանքը «Սիրիական ազատ բանակի» (FSA) համազգեստով: Ջարաբլուսը ԻԼԻՊ-ից «ազատագրվեց» գրեթե առանց կրակոցի»: ԻԼԻՊ-ը, նախքան թուրքական ուժերի ներխուժումը, Ջարաբլուսից տարհանել էր բոլոր քաղաքացիներին, որովհետև չէր ցանկանում, որ «խաղաղ բնակիչները ճանաչեին FSA-ի անդամների հանդերձանքով ԻԼԻՊ-ի ակտիվ զինյալներին», գրել է Ֆիլիպսը:

«Զարմանալի չէ, որ Էրդողանը և ԻԼԻՊ-ը գործարք են կնքել: ԻԼԻՊ-ը և Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գաղափարակից են», պնդում է Ֆիլիպսը, քանի որ երկուսն էլ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ճյուղերն են: Չնայած պաշտոնական հերքումներին՝ մեծ թվով ապացույցներ կան, որ Թուրքիան 2014 թվականից ի վեր զենք և դրամական ու կազմակերպչական աջակցություն է տրամադրել իսլամիստներին Սիրիայում: Թուրքիան նաև նյութապես ապահովել է «Իսլամական պետությանը»՝ փոխադրելով նրա նավթը և այն վաճառելով միջազգային շուկայում: Ամեն ամիս մոտ 500 իսլամիստ զինյալներ շարունակում են Թուրքիայից տարանցիկ ճանապարհով փոխադրվել Սիրիա»:

Թուրք ղեկավարները ամենևին չեն թաքցնում իրենց իրական նպատակը: Էրդողանը հայտարարել է, որ ձգտում է հետապնդել YPG-ին և «մեր երկրին սպառնացող ահաբեկչական խմբերին»: Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն խոստացել է, որ Անկարան կանի «անհրաժեշտ ամեն ինչ», որպեսզի քուրդ զինյալներին հեռու պահի Թուրքիայի սահմաններից:

Վաշինգտոնը գոհ չէ Թուրքիայի սխալ ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններից Սիրիայի հյուսիսում: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Բրեդ ՄակԳըրկը ասել է CNN-ին. «թուրքերին երբեք չի հետաքրքրել Ջարաբլուսը՝ մինչև քրդերը ցանկացան հասնել այնտեղ»: Թուրքական հարձակումները քրդերի վրա ՄակԳըրկը անվանել է «անընդունելի և խորը մտահոգության աղբյուր» Միացյալ Նահանգների համար:

Veterans Today-ի խմբագիրը ևս խստորեն քննադատել է թուրքական ներխուժումը Սիրիա, ինչպես արտացոլված է նրա ծաղրական բացատրությունում. «թուրքական զորքերը, որոնք տարիներ շարունակ եղել են Սիրիայում «ԻԼԻՊ»-ի հանդերձանքով, պարզապես գնացել էին տուն՝ Թուրքիա, մի լավ լողացել, սափրվել, հագել իրենց թուրքական համազգեստը, ապա վերադարձել Սիրիա»:

Սիրիացի զինյալ Սաադեդին Սոմաան, որ միացել էր թուրքական ներխուժմանը Սիրիայում, իր հիասթափությունն է արտահայտնել «Նյու Յորք թայմսին»՝ ԻԼԻՊ-ի և Սիրիայի կառավարության փոխարեն քրդերի  դեմ պայքարի մեջ մոլորությամբ ներքաշվելու համար: «Բոլորը հետապնդում են իրենց սեփական շահերը, այլ ոչ թե Սիրիայի», դժգոհել է Սոմաան:

«Նյու Յորք թայմսի» հոդվածում ընդգծվում է, որ ապստամբ խմբերը ներքին պայքարների պատճառով «կարող են ուժեղ քննադատության ենթարկվել, որ նրանք, լավագույն դեպքում,  թուրքական կամ ամերիկյան գործակալներ են, իսկ վատագույն դեպքում՝ ԻԼԻՊ-ի դաշնակիցներ»: Բացի այդ, «Թուրքիայի օդային հարվածներից սպանվել էին 35 խաղաղ բնակիչներ քուրդ զինյալների հսկողության տակ գտնվող գյուղերում: Իսկ համացանցում տեղադրված տեսահոլովակից երևում էր, թե ինչպես էին ապստամբները ոտքերով հարվածում քրդական զինյալների բանտարկյալներին»: Որոշ զինյալներ, որոնք ուղեկցել էին թուրքական զորքերին Սիրիա ներխուժման ժամանակ, ինչպես Նուրեդին ալ-Զինքի անդամները, «մեղադրվեցին «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող խմբերի հետ կապեր ունենալու մեջ և խստորեն դատապարտվեցին, երբ մի խումբ զինյալներ տեսագրել էին իրենց կողմից երիտասարդ բանտարկյալի գլխատումը.... Իրենց մասնակցությունը Ջարաբլուսի գործողությանը վկայում է, որ նրանք բոլորովին չէին մեկուսացվում, առնվազն Թուրքիայի կողմից»:

Դեյվիդ Ֆիլիպսը եզրափակել է իր Huffington Post-ի մերկացնող հոդվածը չարագուշակ կանխատեսմամբ. «Սիրիան կլինի Էրդողանի Վաթեռլոոն: Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է ինքն իրեն շղթայի Թուրքիայի խորտակվող նավին»:

 


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Пензенские регбистки выиграли первенство России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Медведев рассказал, как ударился головой перед матчем с Уиллисом на Уимблдоне в 2016 году


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о перспективном развитии соцполитики государства


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Евровидение

Захарова: Евровидение переплюнуло оргии и шабаши, похоронив Западную Европу



Москва

Красноярский врач спас пассажирку самолета с приступом аллергии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net