Ամերիկուհի գեր մոդելը մտադիր է ևս 130 կգ քաշ հավաքել` աշխարհի ամենագեր կինը դառնալու համար (լուսանկարներ)
Ամերիկուհի գերքաշային մոդելը, ում վճարում են ուտելու համար, մտադիր է գիրանալ ևս 130 կգ-ով` դառնալով ամենագեր կինն աշխարհում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 27-ամյա Մոնիկա Ռայլին արդեն կշռում է մոտ 300 կգ, սակայն երազում է այնքան գիրանալ, որ չկարողանա շարժվել, որպեսզի իրեն «թագուհի» զգա:
Մոնիկայի զուգընկեր Սիդ Ռայլին ողջ օրն անցկացնում է սիրելիի համար ուտեստներ պատրաստելով: 25-ամյա երիտասարդը մշտապես 3500 կալորիա պարունակող յուղալի սերուցք է տալիս Մոնիկային, այն էլ ամերիկուհու սիրած ձևով` հսկա ձագարի օգնությամբ:
Մոնիկան, ով մոդել է աշխատում «Սուպեր մեծ չափսի գեղեցիկ կանանց» կայքի համար, մտածում է ներկառուցված զուգարանով մահճակալ ձեռք բերել, որպեսզի օգտագործի անշարժունակ դառնալուն պես:
Չնայած զույգի տարօրինակ ծրագրերին` նրանք ցանկանում են նաև երեխա ունենալ: Մոնիկան իր ողջ կյանքում գեր է եղել և կարծում է, որ իրեն ոչինչ չի խանգարի երեխա մեծացնել: