Մեծ Բրիտանիայում 5 տարում հարյուրավոր փախստական երեխաներ անհետ կորել են
Հարյուրավոր երեխաներ, որոնք Մեծ Բրիտանիա են ժամանել փախստականի կարգավիճակում` առանց մեծահասակների ուղեկցության, անհետ կորել են երկրի տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով բրիտանական աղբյուրը:
Երկրի ՆԳՆ տվյալներով` վերջին հինգ տարում Մեծ Բրիտանիա է ժամանել մոտ 10 000 անչափահաս` առանց մեծահասակների ուղեկցության: Նրանք փախստական են դարձել` փախչելով պատերազմից, աղքատությունից կամ հետապնդումներից իրենց հայրենիքում: Նոր բնակավայրում նրանց տեղավորում են մանկատներում կամ խնամատար ընտանիքներում, իսկ սոցիալական աշխատողները պետք է հետևեն նրանց բարեկեցությանը:
Այդ հինգ տարում Մեծ Բրիտանիա ժամանած երեխաների առնվազն 360-ը անհետացել են տեսադաշտից: Նրանցից 200-ն արդեն 2 տարուց ավելի է` կապի չեն դուրս գալիս սոցիալական աշխատողների հետ:
Բրիտանական աղբյուրը երեխաների անհետացման պատճառներից մեկը համարում է մարդկանց առևտրով զբաղվողների գործունեությունը, ինչպես նաև անվստահությունը իշխանությունների նկատմամբ և արտաքսումից վախենալու հանգամանքը: