Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Քաղաքական խնդրի լուծո՞ւմ, թե՞ ՔԿՀ-ների բեռնաթափում. սպասումներն առաջիկա համաներումից

0

Շատ ցանկալի է, որ Անկախության 25-ամյակի կապակցությամբ հայտարարվելիք համաներումն ունենա քաղաքական բաղադրիչ և լիցքաթափի քաղաքական իրավիճակը երկրում: Tert.am-ի հետ զրույցում նման հույս հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա` Հայաստանում համաներումները հայտարարվում են ինչպես գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու, այնպես էլ քաղաքական նպատակներով:

«Համաներումները ներկայացվում են որպես մարդասիրական քայլ` իրականում հետապնդելով քաղաքական նպատակ և պայմանավորված լինելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջազգային ուժեղ ճնշումներով: Իսկ իշխանությունները գերադասել են նրանց ազատ արձակել ոչ թե արդարացման դատավճիռներով, այլ համաներումներով»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով ոչ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը, իրավապաշտպանը նշեց. «Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, որտեղ լիներ դատական անկախություն, գործեին վաղաժամկետ ազատազրկման մեխանիզմները, այդ ժամանակ գուցե համաներման կարիք չլիներ, կամ անցկացվեր 25-30 տարին մեկ, ինչպես իրավական պետություններում, բայց մեր մոտ համաներումը այդ ամբողջ անարդարությունները լիցքաթափելու մեխանիզմ է: Այն, մի տեսակ, կոմպրոմիսի մեխանիզմն է, երբ իշխանությունը «բարի կամք» է ցուցաբերում տիրոջ կամքով համաներում իրականացնելու»:

Ավետիք Իշխանյանը հենց այս գործոնով է պայմանավորում այն, որ Հայաստանում բավականին շատ են եղել համաներումներ: Դրանք, հիշեցնենք, 8- են. առաջին համաներումը հայտարարվել է 1995-ի հուլիսի 5-ին` Սահմանադրության ընդունման կապակցությամբ, բացառությամբ 1997-ի` մարդասիրական սկզբունքներով հայտարարված և Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումների, բոլորը հիմնականում անցկացվել են անկախության այս կամ այն տարեդարձի կապակցությամբ: 7-րդ և 8-րդ համաներումները` 2009 –ին և 2011-ին, լուծեցին մարտիմեկյան դեպքերով անազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը:

Թեպետ վերջինի առիթը նորից Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձն էր:

Եվ հիմա մամուլն արդեն իսկ տեղեկացնում է, որ Անկախության 25- ամյակի համաներման նախագծի մշակումը նախատեսվում է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը:

Քանի որ համաներման ակտի մշակումը և համաներման տակ ընկնող հոդվածները մշտապես մշակվում են հույժ գաղտնիության պայմաններում, որևէ իրավաբան կամ իրավապաշտպան, քանի դեռ նախագիծն ԱԺ-ում չէ, չի կարող հստակորեն խոսել այն հոդվածների մասին, որոնք կարող են ներառվել փաստաթղթի մեջ: Սակայն նախկինում ՀՀ-ում անցկացված համաներումների փորձը հուշում է, որ, հիմնականում, դրանք ամբողջությամբ տարածվում են թեթև հանցագործությունների, և մասնակիորեն` (մեկ երրորդով) միջին ծանրության հանցագործությունների կամ այն անձանց վրա, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչև 3, 5 տարի ժամկետներով, դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավմամբ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեն, հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել, կանայք են կամ 60 տարին լրացած տղամարդիկ, դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար: Նշանակված պատժաչափի չկրած մասը նման դեպքում կրճատվում է կիսով չափ` ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր` մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանությանը և նախկինում ազատազրկման ձևով պատիժ չեն կրել:

Մյուս կողմից, իրավապաշտպանը հույս է փայփայում, որպեսզի այս համաներումը, եթե լինի, իր մեջ պարունակի քաղաքական կոնտեքստ և թուլացնի երկրում քաղաքական լարվածությունը, որը հատկապես նկատելի է «Սասնա ծռերի»-ից հետո: «Եվ իսկապես տարածվի բոլոր քաղբանտարկյալների վրա. ոչ միայն Շանթի, Վոլոդյա Ավետիսյանի, այլև «Սասնա ծռերի»»,-ասաց Ավետիք Իշխանյանը` նշելով, որ դա կլիներ քաղաքական լարվածության թուլացում:

Ի պատասխան դիտարկմանը, որ խմբի անդամների նկատմամբ առաջադրված են մինչև 12 տարվա ազատազրկում նախատեսող հոդվածներ, և կան 3 ոստիկանների մահեր, Ավետիք Իշխանյանը նկատեց. «Դուք խոսում եք իրավական հարթության մասին: Համաներումն, ի վերջո, քաղաքական հարթության մեջ է և կարող է տարածվել նաև ծանր հանցագործությունների վրա: Սա իրավական տեխնիկայի խնդիր է` եթե կա քաղաքական կամք լարվածությունը թուլացնելու համար»:

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ 2011-ին մարտիմեկյան գործերով քաղբանտարկյալների այն մասին ազատելու համար, որոնց նկատմամբ սահմանված էր 6 տարի ազատազրկում, գտնվեց այն իրավական լուծումը, երբ համաներման ակտում հատուկ տողով նշվեց, որ այն տարածվում է մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ կալանավորված անձանց վրա:

Tert. am-ը այս առնչությամբ զրուցեց նաև փաստաբան, խմբի անդամներից Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանի հետ:

Վերջինս նկատեց, որ, քանի որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ առաջադրված են հոդվածներ, որոնք նախատեսում են մինչև 12 տարվա ազատազրկում, որպեսզի համաներումը տարածվի «Սասնա ծռերի» կամ Սարի թաղի գործով ձերբակալվածների վրա, պետք է համաներման ակտում լինի այս մասին հատուկ դրույթ այդ մասին։

Հարցին, թե՝ հաշվի առնելով, որ համաներումը տարածվում է նաև սահմանների պաշտպանություն իրականացրած անձանց վրա, հնարավո՞ր է, որ համաներումը տարածվի «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա, Արամ Մանուկյանի պաշտպանը պատասխանեց.

«Ես այդ հարցում բավական հոռետես եմ։ Չեմ կարծում, իհարկե, որ համաներումը մեր նկատմամբ կլինի (Հեղ.-Մեր ասելով` նկատի ունի իր պաշտպանյալներին), և մենք էլ համաներմանը շատ չենք էլ սպասում: Ամեն դեպքում, եթե լինի , հասարակությունը կշահի: Բայց պետությունը ինքը պետք է որոշի, որ նման գործողություններով ինքը պետք է կարողանա լիցքաթափել իրավիճակը, որովհետև համաներումը, եթե անգամ լինի, տեսականորեն հարցի պատասխանը չի տալիս»:

Մյուս կողմից՝ 2014-ին ևս շրջանառվում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարվելիք համաներման մասին լուրը, սակայն այն տեղի չունեցավ: Այսպիսով՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ: Tert.am -ն այս առնչությամբ զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

Վերջինս նշեց. «ՀՀ-ում և ԼՂ-ում անկախության 25 ամյակը բավականին լուրջ, շատ կարևոր տոն է, և ես հույս ունեմ, որ նրանք, ովքեր առանձնապես ծանր հանցագործություններ չեն կատարել, կստանան նման հնարավորություն, դուրս կգան և իրենց կենսագրությունը սկսեն նոր էջից»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ խմբի անդամներից նրանք, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել, անպայման ինչ-որ կերպ ազատ կարձակվեն. համաներմամբ կամ այլ կերպ:

«ԱԺ-ն դեռ պետք է ընդունի համապատասխան փաստաթուղթ և ինչ-որ շրջանակներ կներառվեն համաներման մեջ։ Եթե այս շրջանակների մեջ լինեն նաև «Սասա ծռեր» խմբավորման անդամների կատարած գործողությունները, ապա, համաներումը, բնականաբար, կտարածվի նրանց վրա։ Սակայն չեմ կարծում, որ բոլորի»,- ասաց Իսագուլյանը՝ հիշեցնելով, որ ՊՊԾ գնդի գրավման արդյունքում 3 ոստիկան է զոհվել ու կան բազմաթիվ վիրավորներ:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: фронтовики и труженики тыла внесли бесценный вклад в защиту Родины


Спорт в России и мире
Москва

Парад победы в Москве завершился пролетом авиации


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Рафаэль Надаль

Рафаэль Надаль первым в истории тенниса выиграл 200 матчей на грунтовых «Мастерсах»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Песков: погода не является препятствием для проведения парада Победы





Путин в России и мире
Москва

Си отказал Макрону в просьбе, связанной с Путиным. В Москву прибыл лидер Кубы


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко: тактическое ядерное оружие для Москвы и Минска — средство сдерживания




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

В Москве налоговая потребовала взыскать долг с Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Антонина Арталевская

Анна Данилова дала старт Всероссийской акции "Синий платочек Победы" 2024 на станции метро Курская



Москва

Врач Тяжельников предостерег дачников от тяжелых физических работ во время магнитных бурь

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net