Բարսելոնան վերադարձրել է Ռոնալդինյոյին
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն վերադարձել է կատալոնական «Բարսելոնա»: Նա կկատարի «կապտանռնագույնների» առաջին թիմի պատվիրակի դերը սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք ակումբի նոր գրասենյակի բացման ժամանակ,- հաղորդում է Goal.com-ը:
Միջոցառմանը ներկա կլինի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կատալոնական ակումբում է հանդես եկել 2003-ից 2008 թվականներին: