Ջիգուրդան հեքիաթային հարստության տեր է դարձել ընկերուհու մահվանից հետո
Նիկիտա Ջիգուրդան երջանկությունից տեղը չի գտնում, քանի որ հիմա նա միլիոնատեր է: Նրա ընկերուհի բիզնեսլեդի Լյուդմիլա Բրատաշը, ով կասկածելի պայմաններում մահացել է, դերասանին հսկայական ժառանգություն է թողել:
Մոսկվայում Ջիրգուրդան ստացել է ընդհանուր 200 մլն ռուբլի արժողությամբ երեք բնակարան, ինչպես նաև անշարժ գույք արտերկրում և խոշոր հաշիվներ միջազգային բանկերում: Միայն ըստ նախնական հաշվարկների ժառանգությունը կազմում է 800 մլն ռուբլի:
Հենց Ջիգուդան երազում է հեռանալ կինոարվեստից ու վայելել կյանքը կնոջ և երեխաների հետ:
«Հիմա ես ստանում եմ ժառանգությունը և ձևափոխում եմ անձնագիրս: Անունիս կավելացնեմ Բրատաշ Ջի, որպեսզի այդ կնոջ և նրա հոր ազգանունը չկորի»,-նշել է նա:
Ջիգուրդայի ընկերուհին մահացել է Մոսկվայի բնակարանում կասկածելի պայմաններում: Կնոջը տանը մերկ են հայտնաբերել՝ վնասված գլխով: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա հարբած է եղել, ոտքը սահել է, ընկել է ու վնասել է գլուխը: