ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տարհանում է հայտարարվել`«Էրմինա» փոթորիկի պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի իշխանությունները տարհանում են հայտարարել Մեքսիկական ծոցի լողափերի որոշ շրջաններում` «Էրմինա» փոթորիկի պատճառով, այս մասին հայտնել է նահանգի նահանգապետ Ռիկ Սքոթը:
Ֆլորիդայի լողափնյա շրջաններում մոտակա ժամանակում սպասվում են հորդառատ անձրևներ, քամիներ, առկա է հեղեղումների վտանգը: Մասնագետները նշում են, որ փոթորիկը կհասնի նահանգի տարածքին գիշերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Փոթորիկի էպիկենտրոնում քամու արագությունն այս պահին գերազանցել է 100կմ/ժ-ը և շարունակում է ավելանալ: «Էրմինա»-ը շարժվում է հյուսիս-արևելյան ուղղությամբ մոտ 19կմ/ժ արագությամբ: