Թուրքիայի իշխանություններն առգրավվել են Գյուլենի 4 մլրդ դոլարի կարողությունը
Թուրքիայում «Ֆեթհուլականների ահաբեկչական կազմակերպությանը» պատկանող ավելի քան 2.500 անշարժ գույքի օբյեկտներ փոխանցվել են պետությանը: Այս մասին հայտնել է էկոլոգիայի և քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզխասեկին:
«Գանձարանին է փոխանցվել անշարժ գույքի 2514 օբյեկտ: Հիմնադրամների գլխավոր վարչությանն է փոխանցվել 2083 օբյեկտ: Այդ կարողության արժեքը հսկայական է: Գանձարանին է փոխանցվել 2.7 մլրդ դոլարի գույք, հիմնադրամներին` 900.000 դոլարի»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ կան ևս մոտ 1.500 օբյեկտներ, որոնք նույնպես կփոխանցվեն պետությանը: Այդ կարողության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 4 մլրդ դոլար:
Դա կազմակերպություններ են, որոնք կապ ունեն թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի հետ: Անկարան նրան մեղադրում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման կազմակերպման համար և փորձում է հասնել ԱՄՆ-ից նրա արտահանձնմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: