Վենգեր. Մխիթարյանը նոր բան կհաղորդի Մանչեսթեր Յունայթեդին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը միշտ էլ շատ լավ կիսաշատպան է եղել, սակայն անցած տարի առաջին անգամ նա սկսեց այդքան շատ գնդակներ խփել:
Կարծում եմ, որ նա Բունդեսլիգայում 10 գնդակ է խփել, ու դա նրան ավելի վտանգավոր է դարձնում: Նա ինչ-որ նոր բան կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդին»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Daily Star»-ը: