Գիտելիքի օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաք բոլոր վարչական շրջանների դպրոցներում
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաք բոլոր վարչական շրջանների դպրոցներում. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարող բացօթյա տոնական միջոցառումների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Դպրոցների աշակերտների պարային և երաժշտական համարներով հագեցած ծրագրերը եզրափակվել են սպասված առաջին զանգով, որն ազդարարել է 2016-2017 թթ. ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն առաջինցիների, այլև ավարտական 9-րդ դասարանցիների համար: