Մոսկվայում մինչև օգոստոսի 25-ի առավոտն ամպրոպ, կարկուտ և ուժեղ քամիներ են սպասվում
Մոսկվայում օգոստոսի 24-ի երեկոյից մինչև օգոստոսի 25-ի առավոտ սպասվում են ամպրոպ, կարկուտ և ուժեղ քամիներ: Այս մասին հաղորդում է Москва գործակալությունը` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
«Օդերևութաբանների կանխատեսումներով` օգոստոսի 24-ի ժամը 18:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտ Մոսկվայում սպասվում է անձրև ու ամպրոպ, առանձին շրջաններում` կարկուտ: Ամպրոպի դեպքում քամին կուժեղանա մինչև 14-19 մ/վրկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ ուժեղ քամիների պատճառով հնարավոր են հոսանքատար գծերի վնասվածքներ, ծառերի մասնակի անկում, լայնաֆորմատ և թուլորեն ամրացված գովազդային կառույցների վնասվածքներ, որոնք կարող են երթևեկության ծանրաբեռնվածության բերել:
Փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքացիներին խորհուրդ են տալիս փակել պատուհանները, ամպրոպի ժամանակ հեռու գտնվել հոսանքի լարերից ու ալեհավաքներից, խուսափել բջջային հեռախոսի և էլեկտրական սարքերի օգտագործումից: