Նույն պայուսակներն ունեցող բրիտանացի մարզիկները չեն կարողացել տարբերակել իրենց ուղեբեռը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի թիմն Օլիմպիական խաղերից տուն է վերադարձել մեդալների ռեկորդային քանակությամբ, սակայն վերջին մարտահրավերը նրանց սպասելիս է եղել «Հիթրոու» օդանավակայանում:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, բոլոր մարզիկներն իրարանման կարմիր պայուսակներ են ունեցել, ինչի պատճառով անհնարին է դարձել հասկանալ, թե որ պայուսակն ում է պատկանում: