Ֆրանսիացիները սկսել են վախենալ հրավառություններից
Ինչպես երևում է, Ֆրանսիայի քաղաքացիների նյարդերը սկսել են տեղի տալ: Դա սկսել է երևալ նրանից, երբ Ժուան-լե-Պեն քաղաքում հրավառության ձայներից մարդիկ խուճապահար սկսել են վազել:
Ըստ եղած տվյալների՝ այդ խուճապի ընթացքում տուժել է ավելի քան 40 մարդ: Նրանցից մոտ 20-ը թեթև, իսկ 21-ը միջին ծանրության վնասվածքներ են ստացել:
Ամբոխը հրավառության ձայնը համարել է ահաբեկչություն, վազել է տարբեր ուղղղություններով՝ ճանապարհին տրորելով բացօթյա սրճարանները, իսկ ետևում թողնելով վիրավոր ու տրորված մարդկանց: