Առաջիկայում տարածաշրջանում հնարավոր են ուժերի բալանսի լուրջ փոփոխություններ. քաղաքագետ (տեսանյութ)
Այս պահին դիվանագիտական կարևորագույն պրոցեսներ են ընթանում, որից հետո կարող է ուժերի բալանսի լուրջ փոփոխություններ լինեն տարածաշրջանում:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 8-ին, Բաքվում Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև ԼՂ խնդրի կարգավորման հարցը:
«Իրանի դիրքորոշումը շատ ավելի մոտ է Հայաստանի դիրքորոշմանը ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում: Մեզ համար ավելի լավ կլինի, որ Իրանը խոսի այդ խնդիրներով, քան Թուրքիան»,- նշեց քաղաքագետը:
Նախատեսվում է, որ օգոստոսի 9-ին կհանդիպեն նաև ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները, իսկ օգոստոսի 10-ին կկայանա Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը Մոսկվայում:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: