Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը. Հրանտ Հակոբյան

0

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության և միջոցառումից ակնկալիքների մասին զրուցել ենք Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:

- ՎԶԵԲ-ի հետ Կոնվերս Բանկը համագործակցության հարուստ փորձառություն ունի: Ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, և ինչպե՞ս կբնորոշեք այն:

- Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ և ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առևտրի խթանման և ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաև ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր:

Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվ  Կոնվերս Բանկը երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» պատվավոր մրցանակին:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաև մասնագիտական կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում:

-Ի՞նչ ձևաչափով է մասնակցում Բանկը տարեկան ժողովին, և ինչո՞վ է կարևորվում Բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարևոր միջոցառմանը:

-ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարևորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաև ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։

ՎԶԵԲ 2024թ․ տարեկան ժողովին Կոնվերս Բանկը մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլև որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու և Բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային և արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։ 

-Տարեկան ժողովի շրջանակում անցկացվելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագրով գործարար համաժողով՝ կարևորելով միասնականության, համատեղ ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում Կոնվերս Բանկի տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում, և ի՞նչ պատասխանատվություն է պատրաստ ստանձնել Բանկը։

- «Delivering Impact Together»՝ համատեղ, միասնական օրակարգ և ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։

Համաշխարհային տնտեսության առջև այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն և մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ և հարթակներ:

Այս առումով կարևորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի և նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ Կոնվերս Բանկն առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝  ձգտելով նրանց համար ստեղծել անհատական և նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն:

-Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը և բանկային ծառայությունների հասանելիությանը:

-Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական և բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են:

Ելնելով այս հանձնառությունից՝ Բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական և կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման գործընթացները։ Այս ոլորտում նույնպես Կոնվերս Բանկը սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի և մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես, ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին Բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման և անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ և պրակտիկ հմտություններ:

- Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք միջոցառումից և ինչպիսի ՞ համագործակցության հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ հետ:

-ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի:

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական և ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների և ռիսկերի զսպման մեխանիզմների վերբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման և ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ և համագործակցության նոր հնարավորություններ։

Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը և հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները,  այլ նաև ժամանակի պահանջներին և մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։

Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձևավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության և բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք միջոցառման մասնակիցներին:

Միջոցառման մասնակիցներին մաղթում ենք վայելել հայկական հյուրընկալությունը, հրաշալի ժամանակ անցկացնել մեր երկրում, ինչպես նաև արդյունավետ հանդիպումներ, հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ, նոր համագործակցությունների շուրջ համաձայնություններ։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года


Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Повернення Калініної до топ-50 та втрачені позиції Світоліної. Оновлені тенісні рейтинги WTA та ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Директор Московского зоопарка Светлана Акулова провела экологический марафон





Путин в России и мире
Москва

Москва готова развивать сотрудничество с Ташкентом и Астаной по поставкам газа – Песков


Лукашенко в Беларуси и мире
Минск

Союзное государство – сила двух суверенных стран




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Охранник Зеленского предлагал Киеву сдаться в первые дни СВО


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Юрий Лоза связал шансы Валиевой стать певицей с объемом вложений в раскрутку



Москва

Ксения Караулова: о пользе гастродипломатии и новом взгляде на национальную кухню

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net