Նրանք ապուշություն են արել. Սեֆիլյանի թիկնապահը ՊՊԾ գնդի գրավման մասին. aravot.am
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ Գեղամ Սահակյանի կարծիքով՝ Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինյալ խումբը դատապարտված է ձախողման՝ հաշվի առնելով ոստիկանական գործողությունները խմբի անդամների նկատմամբ. վերջին օրերին վիրավորվել են խմբի մի քանի անդամներ։
«Նրանք այդքան հնարավորություն չունեին… Նրանք ապուշություն են արել: Հնարավոր բան չէր այս երկրում նման բան անել»,- aravot.am-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը:
Նա նշել է, որ Հայաստանում հնարավոր չէ նման ճանապարհով գալ իշխանության. «Բացառվում է դա: Եթե ես իմանայի՝ հենց առաջինը ես կկանխեի»:
Հարցին՝ ո՞րն էր այն սխալը, որը վնասեց զինյալ խմբին, նա պատասխանել է. «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին: Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»:
Ժիրայր Սեֆիլյանը կողջունե՞ր զինյալ խմբի անդամների գործողությունները հարցին, Սեֆիլյանի թիկնապահը պատասխանել է. «Ոչ: Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք… Թե չէ՝ ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք, ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։