Մոսկվա-Լառնակա չվերթ իրականացնող ինքնաթիռը հիվանդ երեխայի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Սոչիում
Մոսկվայից Կիպրոս չվերթ իրականացնող մարդատար «Բոինգ»-ը հիվանդ երեխայի պատճառով դադարեցրել է թռիչքն ու արտակարգ վայրէջք իրականացրել Սոչիում, Interfax-ին հաղորդել է ՌԴ արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Նշվում է, որ Победа ավիաընկերության «Բոինգ-737» օդանավի հրամանատարը հաղորդել է ուղևորներից մեկի՝ ութամյա երեխայի ինքնազգացողության վատթարացման մասին, ինչի պատճառով Սոչիում արտակարգ վայրէջք է իրականացվել։
Աղբյուրը մանրամասնում է, որ վայրէջքից հետո ինքնաթիռին շատօպնության բրիգադ է մոտեցել և երեխային տարել տեղական հիվանդանոցներից մեկը, իսկ ինքնաթիռը շարունակել է իր չվերթը։