Էրդողանը հետ կկանչի նախագահին վիրավորելու համար ներկայացված հայցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հետ կկանչի պետության նախագահին վիրավորելու համար ներկայացված բոլոր հայցերը, հայտնում է Deutsche Welle-ն:
Էրդողանի կարծիքով՝ թուրքական համայնքը միավորվել է հեղաշրջման անհաջող փորձից հետո, և դա կդառնար պատասխան քայլ երկրի ղեկավարի կողմից:
Հայցերը ներկայացվել էին քաղաքական գործիչների, լրագրողների և երկրի շարքային քաղաքացիների դեմ: Խոսքը ավելի քան 2000 դեպքի մասին է սկսած այն ժամանակից, երբ 2014 թվականին ընդունվել է համապատասխան օրենքը, որի համաձայն Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր մարդ կարող է դատապարտվել չորս տարվա ազատազրկման:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք տարածվում է Էրդողանի որոշումը օտար երկրներում ներկայացված հայցերի վրա: