Ջասթին Բիբերը հրաժարվել է 5 մլն դոլար հոնորարով ելույթ ունենալ հանրապետականների համար
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը մերժել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միջոցառմանը ելույթ ունենալու առաջարկը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով ամերիկյան աղբյուրը, 45 րոպե տևողությամբ ելույթի համար երգչին 5 մլն դոլարի հոնորար են առաջարկել, որն ամենաբարձրն է նրա կարիերայում:
Երգիչը միանգամից չէ որոշումը կայացրել: Հրավիրող կողմը պնդում էր, որ համերգը քաղաքական բնույթ չի կրի, սակայն համերգը պետք է տեղի ունենար Քլիվլենդում այն օրերին, երբ անցկացվելու էր Հանրապետական կուսակցության խորհրդակցությունը:
Երգչի մենեջերը, ով դեմոկրատների կողմնակից է, սկզբում խորհուրդ է տվել Բիբերին համաձայնել` հաշվի առնելով հոնորարի չափսը, սակայն պահանջել է, որ բեմը զարդարված լինի Black Lives Matter («սևամորթների կյանքը կարևոր է») պաստառներով: Կազմակերպիչները մերժել են կատարել այդ պահանջը, որից հետո մենեջերը համոզել է Բիբերին հրաժարվել համերգից:
22-ամյա Բիբերը ժամանակակից փոփ-երգիչների շրջանում ամենահայտնիներից մեկն է: