Ինքնատիպ ոսկերչական զարդեր` ստեղծված մանուկների նկարների օրինակով (լուսանկարներ)
Ոսկերչական գործի մասնագետ Յասմին Էրդինն ընկերուհու հետ իրականացում է ինքնատիպ նախագիծ, որի շրջանակում կանայք պատրաստում են երեխաների նկարների հիմքով ստեղծված զարդեր:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, սպիտակ ու դեղին ոսկուց ստեղծված նմուշները ունեն շատ հետաքրքիր տեսք և դուր կգան հատկապես ստեղծագործ մտածողության տեր անձանց:
«Մեր նախագծի առաջնային նպատակն է ցույց տալ երեխաներին, թե որքան բացառիկ են իրենց նկարները, ինչպես նաև քաջալերել, ոգևորել նրանց արվեստով զբաղվելու հարցում»,-ասել Էրդինը: