Ֆրանսիայում որոշել են Ազգային գվարդիա ստեղծել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ազգային գվարդիայի ստեղծման մասին, գրում է korrespondent.net-ը:
«Հանրապետության նախագահը որոշել է, որ Ազգային գվարդիայի հիմքը կլինեն գոյություն ունեցող օպերատիվ ռեզերվները»,- ասված է հինգշաբթի օրը Ելիսեյան պալատի կողմից տարածված կոմյունիկեում:
Օլանդի որոշման մասին հաղորդագրությունը Ֆրանսիայի պաշտպանության խորհրդին կփոխանցվի օգոստոսին, որպեսզի սեպտեմբերին անցկացվեն խորհրդարանական լսումներ և որպեսզի այդ ուժերը կարողանան բերվել օպերատիվ պատրաստության: