Բանդերասը և Վոդյանովան նախագիծ կներկայացնեն, որը կդրդի բարի գործերի
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը և հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան Մոսկվայում սեպտեմբերի 14-ին կներկայացնեն «Արա ինչպես ես» բարեգործական նախագիծը, որի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց դրդել բարի գործեր անելու: Այդ մասին հինգշաբթի հայտնել է նախագծի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
Ֆոնդի բարեգործական երեկույթին Բանդերասը կներկայացնի լոտը՝ էքսկլյուզիվ ֆոտոշարք, որը կիրականացնի հենց նա: Բացի այդ Բանդերասի օծանելիքի յուրաքանչյուր գնման հետ 100 ռուբլի կփոխանցվի Վոդյանովայի «Մերկ սրտեր» ֆոնդին:
«Մերկ սրտեր» երեխաների օգնության ֆոնդը միջազգային բարեգործական կազմակերպություն է, որ 2004 թվականին ստեղծել է Նատալյա Վոդյանովան: