Ֆինլանդիայում շտապօգնության մեքենան բախվել է արջին ու սպանել կենդանուն
Ֆինլանդական Յուվա բնակավայրից ոչ հեռու շտապօգնության մեքենան մայրուղու վրա բախվել է արջի հետ, ինչի հետևանքով գիշատիչը տեղում սատկել է:
Ինչպես նշում է euromag.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Իրավապաների փոխանցմամբ, ո’չ տեղափոխվող հիվանդը, ո’չ բուժաշխատողները չեն տուժել:
Մինչդեռ սատկած կենդանուն հանձնել են գիտնականներին` որպես հետազոտական նմուշ: