Հրանտ Դինքի սպանության գործով 5 մարդ է ձերբակալվել Թուրքիայում
Թուրքիայում նախօրեին հինգ մարդ է ձերբակալվել Հրանտ Դինքի սպանության գործով, այդ թվում` ռազմական ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah թերթը, ձերբակալվածներից չորսը ժանդարմերիայի ոստիկաններ են, ևս մեկը տպագրատան սեփականատեր է: Նրանց ինքնությունը չի բացահայտվում:
Նշվում է, որ 3 ոստիկան ձերբակալվել է Ստամբուլում, որտեղ 2007 թվականին սպանվել է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, մեկը ձերբակալվել է Տրապիզոնում, որը Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հայրենի քաղաքն է:
Հիշեցնենք, որ Դինքի սպանությունից 9 տարի անց հանցագործությունն ամբողջովին չի բացահայտվել, թեև սպանությունն իրականացրած 17-ամյա Սամասթը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: