Ճապոնիայում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը (լուսանկարներ)
Ճապոնական Քյուսու կղզում տեղի է ունեցել Սակուրաջիմա հրաբխի հզոր ժայթքումը, ինչի հետևանքով Շովա հրաբխային խառնարանից երկինք է արտանետվել ծխի ու մոխրի` 5.000 մ բարձրությամբ սյուն:
Ինչպես նշում է asahi.com-ը, ըստ ճապոնացի օդերևութաբանների, 2013թ. օգոստոսի 18-ից ի վեր սա հրաբխի ամենահզոր ժայթքումն է:
Ընդհանուր առմամբ, Սակուրաջիմա հրաբուխը շատ ակտիվ է ու միայն 2016թ, ընթացքում գրանցվել է ժայթքման 47 դեպք: