ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը միացել է 9 պատգամավոր
Ոստիկանության Էրեբունու Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 9 պատգամավոր:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիկոլ Փաշինյանի օգնական Հակոբ Սիմիդյանը:
Ստորագրահավաքի նախաձեռնումից 19 ժամ անց ձևաթղթի տակ ստորագրել են Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը ինքը` Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովից ձևաթուղթ վերցնելուց 24 ժամվա ընթացքում դրա վրա լինի 44 պատգամավորի ստորագրություն: