Xiaomi-ն ներկայացրել է կրկնակի տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը (լուսանկարներ)
Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է RedMi Pro նորույթը, որը բրենդի` կրկնակի տեսախցիկով առաջին սմարթֆոնն է:
Առջևից ու հետևից այն համալրված է 13 մեգապիքսելանոց և 5 մեգապիքսելանոց տեսախցիկներով, որոնք DSLR որակի նկարներ են ստեղծում:
Ինչպես նշում է The Verge-ը, սմարթֆոնի նորարարություններից մեկը 1080 լուծաչափով և 5.5 դյույմ անկյունագծով OLED էկրանն է: Բացի այդ հեռախոսը համալրված է MediaTek Helio X25 պրոցեսորով և ունի 4 ԳԲ օպերատիվ հիշոցություն:
Սմարթֆոնի գինը 300 դոլար է: