Գյումրիում ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի և կրակոցների մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. Ա. Ահարոնյան
Տեղեկությունը, թե Գյումրիում կրակոցներ են հնչում, չի համապատասխանում իրականությանը. այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը»,-ասվում է Աշոտ Ահարոնյանի կատարած գրառման մեջ: