123ru.net
Tert.am (hy)
Июль
2016

Վերաքննիչ դատարանը բեկանել է Սևանի դպրոցում աչքը կորցրած 9-ամյա աշակերտի գործով վճիռը

0

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը ­մասնակիորեն բավարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը 2 տարի առաջ Սևան քաղաքի դպրոցներից մեկում ուսուցչուհու հարվածի արդյունքում աչքը կորցրած աշակերտի գործով: Պաշտպանը դիրքորոշում էր հայտնել ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու մասին:

Հիշեցենք, որ 2014 թ. դեկտեմբերի 9-­ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհի Հասմիկ Անդրանիկի Մարգարյանի հարվածից հետո 13-ամյա Մեսրոպ Խաչատրյանի աչքը վնասվել է, նա իր տեսողությունն անդառնալի կորցրել է: Այս տարվա ապրիլի 25­-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և վերջինիս նկատմամբ նշանակել է պատիժ՝ 200 հազար դրամ տուգանք:

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բեկանեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ապրիլի 25­-ի որոշումը՝ ամբաստանյալ ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանից և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, հօգուտ տուժող կողմի, 16 մլն 400 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ հասցված նյութական վնաս բռնագանձելու պահանջը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկեց ստորադաս դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ Մեսրոպը դեպքից հետո հայտարարել է, որ աչքը վնասել է ուսուցիչը՝ կախիչով: «Ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփում եմ, մտնես պատի մեջ: Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա: Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես էն մի կողմում փախնեմ: Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս: Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս»,- դեպքից հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր Մեսրոպը:

Երկու ծանր վիրահատությունից հետո բժիշկները Մեսրոպին ասել են, որ երեխայի վնասված աչքի տեսողությունը վերականգնել հնարավոր չէ: Նա մինչ այժմ բուժում է ստանում՝ աչքը պահպանելու համար:

Երեխայի աչքը վնասելու մեջ մեղադրվող ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածով՝ առանց դիտավորության առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, սակայն երեխայի հայրը համաձայն չէ այս մեղադրանքի հետ: Ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը մեղադրանքն ի սկզբանե չի ընդունել:

Դեպքից հետո նա մամուլում հայտարարել է, որ գրատախտակի մոտ կանգնած աշակերտի հետ խոսելով հետքայլով մոտեցել է կախիչին ու մինչև հիմա չի պատկերացնում՝ ինչպես կարող էր դպրոցական ծանր, և սուր ծայրերով կախիչն ընկել իր վրա՝ վնասելով երեխային: «Տեսա կախիչը հետ ա գալիս ու ես բռնել եմ, ու նենց ծանրություն ա, որ չեմ կարողանում ես իրան պահեմ: Սենց մի հատ թափ տվեցի, կախիչը ընգավ տեղը, ու ոնց որ ալիք անցներ միջով, վախեցած ձեռքս թողեցի, լսեցի՝ վայ, աչքս: Կռացա նայեցի, տեսա Մեսրոպը բերանքսիվայր ընկած ա»,- «Ազատությանն» ասել էր ուսուցչուհին:

Ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը դեպքից հետո չի աշխատում դպրոցում: Աչքը վնասած Մեսրոպը նորից նույն դպրոցն է հաճախում ու նույն դասարանում սովորում: Սևան քաղաքում այլ ավագ դպրոց չկա:






Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин


Спорт в России и мире
Москва

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина вышла в 1/4 финала турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ждать ли нам экстремально холодной зимы после знойного сентября: синоптики обновили прогноз на зиму





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Иоганн Себастьян Бах

Бах, Вивальди и Реджо



Москва

Суд арестовал более 40 банковских счетов бывшего замминистра обороны Иванова

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net