Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2016

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՓՈԽԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

0

Մեր բոլոր շարժումները պարտվել են: Խոսքս չի վերաբերվում ներկա շարժմանը, քանի որ այն դեռ ընթացքի մեջ է: Այդ պարտությունները շատ պատճառներ ունեն: Բայց գլխավորներից մեկը, կարծում եմ, հետևյալն է՝ բոլոր առաջնորդները որդեգրել են «չապաև» (կկտոց) խաղի մարտավարությունը։

Ո՞րն է դա: Ահա, կանգնած է դիմացդ հակառակորդը, հարկավոր է առանց երկար-բարակ մտածելու գրոհել նրա վրա, ջանալ ոչնչացնել ուղիղ, ճակատային հարվածով: Կամ, որ նույնն է, մեկ գրոհով գրավել նրա ամրոցը: Այդ խաղի կանոնն այսպիսին է՝ եթե դու վրիպում ես ու չես խփում, ապա մեռնում ես հակառակորդի հարվածից:

Ինչպե՞ս է առաջանում շարժումը մեզանում: Այն, որպես կանոն, երկար մտածումների, մշակումների արդյունքում չի ծնվում, այլ ի հայտ է գալիս մի որևէ շարժառիթից (ընտրությունների արդյունքների վիճարկում կամ նման մի բան),  շարժման մեկնարկ է ազդարարվում, քայլեր են ձեռնարկվում բազմամարդություն ապահովելու համար: Ու քանի որ երկրի վիճակը բարվոք չէ, ապա դա այս կամ այն չափով հաջողվում է: Եվ այդժամ ծագում է գլխավոր հարցը՝

-Իսկ ի՞նչ անել հիմա:

Պատասխանը միշտ նույնն է՝

- Գրավել հակառակորդի ամրոցը:

- Իսկ ե՞րբ:

- Իհարկե՝ հիմա ևեթ:

Եվ հեղափոխական շարասյուներն ուղղվում են դեպի իշխանական գլխավոր պալատ՝առանց հաշվարկելու գրավելու հավանականությունը: Շարասյուների դիմաց պալատն է, ինչպես նշված խաղում. կամ դու գրոհով վերցնում ես այն, կամ՝ մեռնում ես:  

Եվ մեր բոլոր շարժումները մեռել են հակառակորդի ամրոցի պարիսպների տակ՝ երբեմն անգամ պարիսպներին չհասնելով: Ու ամեն անգամ դրանից հետո ամրոցի պարիսպներն ավելի են ամրացվել ու բարձրացվել, իսկ բողոքականների շարքերը՝ նոսրացել: Եվ ստացվել է, որ ամեն շարժում ակամա դյուրացրել է հետագա շարժումների մահը:

Մեր շարժումների բոլոր առաջնորդները տրվել են մեկ քայլանոց այս խաղին՝ այդպես էլ չունենալով գործողությունների համապարփակ պլան: Մինչդեռ հաջողությունների հասնելու տարբերակ չի կարող չլինել:

Մեկ քայլանոց քաղաքական բլից-կրիգը մեզանում չի ստացվել ու այսուհետ էլ քիչ հավանական է, որ ստացվի: Իրողությունն է այդպիսին:  Ժողովուրդն իր էությամբ հեղափոխական չէ, ավելին՝ իր գերակշիռ մասով հակահեղափոխական է: Դա ունի իր բացատրությունը՝ պայմանավորված դաժան պատմությամբ: Եվ ահավոր դժվար, գրեթե անհնարին գործ է իշխանական համակարգի դիմակայությունն ուժով հաղթահարելու համար պահանջվող բողոքական զանգվածն ապահովելը: Մյուս կողմից, իշխանական համակարգի ու նրան աջակից շերտերի ծագումը գերակշիռ մասով մտավորական հատվածից չէ, և սպասելի է դիմակայության գերկոշտություն:

Նման իրավիճակում բազմաքայլ, կոմբինացիոն մարտավարության ունակ առաջնորդներ են հարկավոր, գերգրոսմայստերներ, ովքեր կկարողանան խաղարկել քաղաքական գերշախմատային պարտիա: Պարտիա, որի էությունը լինելու է հետևալը՝ հասնել երազած իրականության հաստատմանը երկրում՝ իշխանական ամրոցը գրոհով վերցնելու անհնարինության պարագայում:

Սա ամենևին հեքիաթ չէ, և ոչ էլ ուտոպիա: Մարդիկ արել են դա, և մեզ մնում է սովորել նրանցից, տեղայնացնել նրանց կիրառած բազմաքայլ, բազմաճյուղ համակարգը:

Սա թերևս միակ ելքն է երկիրը կարգի բերելու, վերելք ապահովելու համար:
Բայց կա խանգարող մի հանգամանք՝ մեզանում մարդիկ դեռ պատրաստ չեն ընկալել բազմաքայլ համակարգը, քանի որ անհամբերությունը մարդկանց հարկադրում է շարունակել հմայված  մնալ մեկ հարվածով հաջողության հասնելու մեթոդով, ու երբ որևէ մեկը պատասխան պահանջող հարցեր է բարձրացնում, ապա փակում են նրա բերանը այս խցանով՝

- Փիլիսոփայելու ժամանակ չկա, երկիրը կործանվում է, գործել է պետք:

Իսկ գործել ասելով հասկացվում է «չապաև» մեթոդը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО


Спорт в России и мире
Москва

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

«ITF решила пойти по пути WTA и ATP, которые давно допускают россиян» — Янчук


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию





Путин в России и мире
Москва

Эрдоган сообщил, что Фидан и Путин обсудили выборы в курдских районах Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Найк Борзов

Братья Грим и Найк Борзов зажгут в Нижегородской области на Дне молодежи



Москва

Танцы с помпонами: как развивается чирлидинг в Пензе и как попасть в команду

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net