Ռոբին վան Պերսին հնարավոր է տեղափոխվի Գլազգո Ռեյնջերս
Թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է կարիերան շարունակել «Գլազգո Ռեյնջերսում»:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 32-ամյա հոլանդացին մոտ է շոտլանդական ակումբ տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստը համաձայնության է հասել թուրքական ակումբի ղեկավարության հետ:
Ավարտված մրցաշրջանում Վան Պերսին մասնակցել է 48 հանդիպման եւ դարձել 22 գոլի հեղինակ:
Ավելի վաղ նշվում էր, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն, կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Վեսթ Հեմը»: