Չելսին 38 մլն է առաջարկել Նապոլիի պաշտպանի համար
Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports Italy»-ն, «կապույտները» 38 մլն ֆունտ ստերլինգ են առաջարկել սենեգալցու համար:
Նախորդ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում Կուլիբալին մասնակցել է 42 հանդիպման ու դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: