Թուրքիայում տասնյակ ԶԼՄ-ներ են փակվում
Թուրքիայի իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո տասնյակ մեդիա կազմակերպություններ են փակել, այդ թվում` 3 լրատվական գործակալություն, 45 թերթ, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Երկրի իշխանությունները հայտարարել են նաև զինված ուժերից ավելի քան 2400 զինվորականների հեռացնելու մասին: Նշվում է, որ հեղաշրջման փորձից հետո 726 սպա և 1684 զինվոր է հեռացվել:
Reuters գործակալության տվյալներով փակված ԶԼՄ-ների թիվը հասել է 130-ի:
Հիշեցնենք, որ ռազմական հեղափոխության փորձ թուրք զինվորականները ձեռնարկել էի հուլիսի 16-ի գիշերը, սակայն ապստամբությունը մի քանի ժամում ամբողջությամբ ճնշվել էր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել: