ՌԴ ՊՆ-ն և Պենտագոնը քննարկել են Սիրիայի օդային տարածքում իրականացվող թռիչքների անվտանգության հարցը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Սիրիայի երկնքում թռիչքների անվտանգության հարցը:
«Հուլիսի 26-ին կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչների միջև հերթական տեսակոնֆերանսը, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի օդային տարածքում թռիչքների ժամանակ միջադեպերի կանխարգելման և անվտանգության ապահովման մասին փոխըմբռնման հուշագրի կետերը», - РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:
Մասնավորապես, գերատեսչությունների աշխատակիցները ընդգծել են փաստաթղթի բարձր արդյունավետությունը և հայտարարել են փորձագետների երկկողմ քննարկումների շարունակության մասին: