Մյուլեր. Հզորացած Բորուսիային հաղթելն ավելի զվարճալի կլինի
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Գերմանիայի գալիք առաջնությունում թիմի գլխավոր մրցակցի՝ Դորտմունդի «Բորուսիայի» մասին:
«Անչափ զվարճալի է, երբ հավաքականում քո թիմակիցները հանդես են գալիս մրցակցի ակումբում: Ուժեղ «Բորուսիան» կարեւոր է եւ «Բավարիայի» եւ ամբողջ Բունդեսլիգայի համար:
Գտնում եմ, որ հզորացած «Բորուսիային» հաղթելն ավելի զվարճալի կլինի»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը: