Հայտնի են դարձել Ռիոյի Օլիմպիադային ռուս մարզիկների մասնակցության պայմանները
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր հանձնաժողովը հրապարակել է այն չափանիշները, որոնց համաձայն ռուս մարզիկները կկարողանան մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիադային:
Ինչպես փոխանցում է Meduza գործակալությունը` Օլիմպիական խաղերին մարզիկի մասնակցության համար անհրաժեշտ է համապատասխան մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հավանությունը: Դրա համար ֆեդերացիաները պետք է վերլուծեն դոպինգ-թեստերի հանձնման պատմությունը ՌԴ հավաքականի յուրաքանչյուր մարզիկի համար:
Նրանք, ում թույլ կտան մասնակցել Օլիմպիադային, հավելյալ դոպինգ-թեստ պետք է հանձնեն: Օլիմպիադային մասնակցել թույլ կտան դոպինգի օգտագործման մեջ մեկ անգամ մեղավոր ճանաչված մարզիկներին:
Այսօր` հուլիսի 24-ին, խորհրդակցություն է անցկացվել ռուս մարզիկների` Օլիմպիադային մասնակցության հարցի շուրջ: Խորհրդակցությունը գումարվել է Միջազգային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո, որում նշվում էր Ռուսաստանի կողմից 2014-ի Սոչիի օլիմպիադայում հակադոպինգային կանոնների պարբերական խախտման մասին:
Հիշեցնենք, որ Օլիմպիադայից արդեն հեռացվել են ռուս թեթև ատլետները: