Խորենացի փողոցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը
Այսօր Խորենացի փողոցում է Երևանի փոխոստիկանապետ, երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ազատ արձակված Վալերի Օսիպյանը, ով արդեն ոստիկանական ծառայություն է իրականացնում:
Հիշեցնենք, որ այսօր պետք է լինի հանրահավաք: Եվ չնայած ողջ օրը հանգիստ էր, սակայն խմբի անդամների անունից տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ունեն խաթարված կապ, ինչպես նաև այն, որ Ոստիկանությունը փորձել է գրոհ կազմակերպել, ինչը, սակայն հերքել էին Ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ որպես բանակցող միջնորդ՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Հիշեցնենք նաև, որ 8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո: