Հրապարակվել է չինական սաֆարի այգու այցելուի վրա վագրի հարձակման տեսանյութը
CCTV News-ի յութուբյան ալիքում հրապարակվել է Պեկինի Բադալին արվարձանի վայրի բնության սաֆարի պարկի այցելուներից մեկի վրա վագրի հարձակման տեսանյութը: Գիշատչի հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել, երկրորդը վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` հաստատության կանոնների համաձայն՝ այցելուներին արգելվում է լքել տրանսպորտային միջոցը, որով երթևեկում են սաֆարիի տարածքում, սակայն մեքենայում գտնվող ազգականների միջև վիճաբանություն է ծագել, և նրանցից մեկի կինը զայրույթի պահին դուրս է եկել մեքենայից:
Միջադեպից անմիջապես հետո այգու աշխատակիցը դեպքի վայր է հասել և հեռացրել կենդանուն: