Մոուրինյու. Իհարկե կսեղմեմ Գվարդիոլայի ձեռքը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ պատրաստ է սեղմել Խոսեպ Գվարդիոլայի ձեռքը:
«Կսեղմե՞մ Գվարդիոլայի ձեռքը: Այդ հարցը գնահատելու համար ստիպված կլինեի վատ բաներ ասել: Իհարկե, կսեղմեմ նրա ձեռքը: Չեմ հասկանում, թե ինչու են նման հարց տալիս թե՛ նրան, թե՛ ինձ:
Միասին ենք աշխատել «Բարսելոնայում», իսկ դրանից հետո դիմակայել ենք Իսպանիայի առաջնությունում, սակայն չեմ տեսնում պատճառ նման հարց տալու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «FourFourTwo»-ն: