Գերմանիայում մաչետեով հարձակումն իրականացնողը սիրիացի փախստական է
Գերմանիայում մաչետեով հարձակում իրականացնողը 21-ամյա սիրիացի փախստական է եղել: Այս մասին հայտնում է Reuters-ը` մեջբերելով գերմանական ոստիկանության խոսնակին:
Տղամարդուն ձերբակալել են անմիջապես հարձակումից հետո Գերմանիայի Ռոյթլինգեն քաղաքում: Ապաստան փնտրող սիրիացին նախկինում ևս ներգրավված է եղել նմանօրինակ միջադեպերում և վնասվածք է հասցրել մարդկանց:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` իրենք դեռևս տեղեկություն չունեն, թե երբ է սիրիացին ժամանել Գերմանիա, կամ երբ են տեղի ունեցել նախորդ հարձակումները: Հարձակվողը, ըստ երևույթին, միայնակ է գործել:
10 օրում սա արդեն 4-րդ բռնության դեպքն է իրականացված խաղաղ բնակչության դեմ Արևմտյան Եվրոպայում և 3-րդը՝ հարավային Գերմանիայում, շեշտում է աղբյուրը։